«Հետ գամ, 6 երեխա եմ ունենալու». Գևորգ Գրիգորյանի գրառումը առաջնագծից

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով այս օրերին առաջնագծում է, պարբերաբար լուսանկարներ է հրապարակում և գրառումներ կատարում սոցցանցերի իր էջերում: Գևորգն այս անգամ էլ է կիսվել իր մտքերով: Դերասանը գրել է.

«Ամեն մեկս ենք պետք, մերն ա, կոչեր անելու իրավունք չեմ վերապահում, բայց նենց ապրենք՝ մեր ծնողները ու երեխեքը մեզ համար չամաչեն։ Ով ի վիճակիա զենք բռնել, պետք ա։ Մամ ջան, սիրում եմ քեզ, հորիցս օրինակ եմ վերցրել, քեզանից դաստիարակվել, դու ես ինձ սենց դաստիարակել, սպարտացի, մենք չենք փախչում: Սրտաճմլիկ բաներ չեմ ասում ոչ էլ հաջող եմ անում, հետ եմ գալու, ով էլ հետս եկել ա, բերելու եմ տուն, երբ վերջին կրակոցը կլինի, մենք կգանք տուն նույն սաստավով: Հետ գամ, 6 երեխա եմ ունենալու: Մենք հասանք… ու հա, մարդ կա, որ իր Սերն ինձ դժոխքից էլ կգտնի կբերի….»: