Երբ Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը 14 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծվեցին, երկպագուները համոզված էին, որ աստղային զույգը շուտով կվերամիավորվի:
Սակայն կարճ ժամանակ անց Վենսանը սկսեց հանդիպել իրենից 13 տարի փոքր մոդելի՝ Թինա Կունիկիի հետ, ով էլ շուտով դերասանին դուստր պարգևեց:
Մոնիկան նույնպես երկար ժամանակ միայնակ չմնաց. նա սկսեց հանդիպել նկարիչ Նիկոլա Լեֆևրի հետ:
Բայց օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Մոնիկա Բելուչին խոստովանել է, որ դեռ չի մոռացել ամուսնուն և սիրում է նրան՝ չնայած իրենց բաժանությանը:
Վենսան Կասելը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել նախկին կնոջ այս հայտարարությանը:
Նա շարունակում է ինստագրամյան էջում կիսվել իր երիտասարդ կնոջ հետ սիրառատ լուսանկարներով, որոնց կից հաճախ նշում է, որ խենթանում է Թինայի համար ու չի պատկերացնում իր կյանքն առանց նրա: