Շավո Օդաջյանը Հայաստանին և Արցախին սատարող հրապարակումներ է արել

Ամերիկահայ բաս կիթառահար Շավո Օդաջյանն Ինստագրամի իր էջում պարբերաբար հրապարակումներ է անում` հաջակցություն Արցախի և Հայաստանի: Սթորի բաժնում նա հրապարակել է թուրք հետևորդի կողմից ուղարկված նամակ, որտեղ գրված է. «Մենք սիրում ենք քեզ, խնդրում ենք, մի խառնիր մեզ մեր ղեկավարների հետ: Մենք պատերազմ չենք ցանկանում»:

Շավոն նաև տեղադրել է «Հաղթելու ենք» գրվածքով շապիկ և գրել, որ դրա վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է համահայկական հիմնադրամին: Երաժիշտը նկար է վերահրապարակել, որտեղ գրված է, որ ադրբեջանցիները թիրախավորում են Արցախի հիվանդանոցները, եկեղեցիները, դպրոցները, տները, խաղաղ բնակչությանը, իսկ հայերը` միայն ռազմական նշանակության օբյեկտներն ու ահաբեկիչներին:

Ավելի վաղ Շավոն իր հետևորդներին տեղեկացրել էր, թե ինչ է կատարվում Արցախում և Հայաստանում, կոչ արել միջոցներ նվիրաբերել և Հայաստանին ու Արցախին: