«Նիհարեք ուտելով: Երբ դուք չեք ուտում, ձեր օրգանիզմը սթրես է ապրում և խանգարում է ձեզ նիհարել:
Հիշեք, որ ամբողջովին պետք է հրաժարվել շաքարից: Կարող եք օգտագործել միրգ, բանջարեղեն և մսամթերք»,- պատմել է Գոհար Ավետիսյանն այն հոլովակում, որտեղ կիսվել է իր նիհարելու գաղտնիքով:
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը մեծ համբավ ձեռք բերեց իր պրոֆեսիոնալիզմի ու յուրահատուկ մոտեցման շնորհիվ:
Իր հազարավոր երկրպագուների աչքի առաջ գեղեցկուհին ազատվեց 30 կգ ավելորդ քաշից:
Գոհարն իր օրինակով ոգեշնչեց բազմաթիվ կանանց՝ հավատացնելով նրանց, որ գեղեցկության հասնելու բոլոր ճանապարհները բաց են և պետք է միայն ցանկություն:
Ավետիսյանը պնդում է, որ նիհարելու համար, պարզապես, հարկավոր է սահմանել մի քանի կանոն ու ոչ մի դեպքում չշեղվել դրանցից:
Ամենակարևոր ու բարդ քայլը բոլոր նիհարել ցանկացողների համար՝ աղից և շաքարից հրաժարվելն է:
Գոհարի համար սկզբում դժվար էր հրաժարվել իր ամնեօրյա թխվածքաբլիթներից, քաղցր հյութերից, կոնֆետներից, բայց իր քաշի մեծ մասը գեղեցկուհին կորցրել է հենց դրա շնորհիվ:
Գոհարը չի օգտագործում բարձր յուղայնությամբ սնունդ: Նա ուտում է ապուրներ և սալաթներ:
Նրա պնդմամբ՝ սկզբից շատ դժվար է հարմարվել այս նոր սննդակարգին, բայց նիհարելով և լավացնելով ինքնազգացողությունը՝ դուք սկսում եք սիրել այդ սննդակարգը և այլևս չեք հրաժարվում դրանից: