«Հայաստանն այնպիսի հարձակման տակ է, որ նույնիսկ մեր հոգևորականներն են մեկնում առաջնագիծ»․ Հրուշ Աճեմյան

Քարդաշյանների հայազգի դիմահարդարը` հանրահայտ Հրուշ Աճեմյանը, չի դադարում իր ձայնը բարձրացնել հանուն հայրենիքի բարօրության և Հայաստանի հանդեպ արդարության:

Հրուշը ինստագրամյան հետևորդներին մշտապես տեղեկացնում է իրադարձությունների մասին՝ քննադատորեն արձագանքելով հակառակորդի գործողություններին։ Ինստագրամյան էջում արված հրապարակմամբ Հրուշը նշել է՝ Հայաստանը պայքարում է ահաբեկչական խմբերի դեմ։ «Դուք հաջորդն եք, եթե մենք պարտվենք»,- հավելել է նա։

«Սա կոտրում է սիրտս։ Հայաստանն այնպիսի հարձակման տակ է, որ նույնիսկ մեր հոգևորականներն են մեկնում առաջնագիծ»,- նշել է նա։