Դերասանուհի, երգչուհի Գոլշիֆթե Ֆարահանին միացել է «Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» միջոցառմանը

Իրանցի դերասանուհի, երաժիշտ և երգչուհի Գոլշիֆթե Ֆարահանին միացել է «Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» միջոցառմանը։ Այս մասին ինստագրամյան էջում տեղեկացրել է «OneArmenia» նախաձեռնությունը։

Ֆարահանին դերասանական կարիերան թատրոնում սկսել է մանուկ հասակից, նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում քուրդ կանանց մասին «Արևի աղջիկները» ժապավենում, որոնք պայքարում են իրենց ազատության համար։

Առցանց համերգային նախագիծը ծրագրված է հոկտեմբերի 28-ին՝ հայաստանյան ժամանակով 22:00-ին։

Հավելենք, որ նախագծին մասնակից կդառնան համաշխարհային հայտինություն վայելող մի խումբ արվեստագետներ, այդ թվում «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Թոմ Մորելոն, Սեպուհ Սիմոնեանը։ Նվիրատվությունները կկրկնապատկվեն «OneArmenia» նախաձեռնության կողմից և կուղարկվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին: