«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է սոցցանցերի իր էջերում գրառումներ կատարել Արցախում տեղի ոնեցող պատերազմի մասին:

Հենրիխն իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում հրապարակել է նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքներից մեկը, որի վրա գրված է` «Ձեր լռությունը սպանում է մեզ»:

Նկարին կից Հենրիխը ավելացրել է «Խաղաղություն Հայաստանի համար», «Բացի՛ր աչքերդ», «Դադարի՛ր խոսել», «Սկսի՛ր գործել», «Արցախն ուժեղ է» և «Հայաստանն ուժեղ է» հեշթեգերը: