Արցախում զոհվել է «Ոսկե դպրոց»-ի դերասաններից Գևորգ Ջավաղյանը

Արցախում զոհվել է «Ոսկե դպրոց»-ից լսարանին հայտնի Գևորգ Ջավաղյանը:

«Ոսկե դպրոց»-ի պրոդյուսեր Վաչե Թովմասյանը, Գևորգի խաղընկերներ Գոշը և Մհեր Մխիթարյանը գրառումներ են արել սոցցանցերի իրենց էջերում Գևորգի մասին:

««Ոսկե դպրոց»-ի իմ երեխեքից: Մի համեստ, դաստիարակված, անուշ տղա: Գժվելու բան, գժվելու: Աստված հոգիդ լուսավորի Գև ջան, ննջիր խաղաղությամբ, հերո՛ս տղա»,- գրել է Վաչեն:

«Ես չգիտեմ` ինչ գրեմ կամ ինչ ասեմ հիմա: Սիրտս մղկտում է անուշ տղա, մաքուր տղա: Կներես Գև»,- նշել է Գոշը:

«Գև ջան, հերոս ջան, հոգիդ լույս դառնա»,- գրել է Մհերը: