Օրերս աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը տեսաուղերձ էր տարածել, որում իր աջակցությունն էր հայտնել հայ ժողովրդին: Տեսաուղերձից հետո Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել դերասանի մասնակցությամբ ֆիլմերը:
Կինոթատրոնի տարածած հայտարարությունում նշվում է, որ Գիբսոնի քայլը որպես ահաբեկչության աջակցություն է ընդունվում և այսուհետ չի ցուցադրվի նրա մասնակցությամբ որևէ ֆիլմ: Ըստ նրանց՝ Գիբսոնը պատմությունը լավ չգիտի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մել Գիբսոնը տեսաուղերձում ասել էր, որ հարգում է հայ ժողովրդին ու աղոթում Հայաստանի համար: