«Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյանը կրկին ցույց է տվել, որ հպարտանում է իր ազգությամբ

Աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանը մեկ անգամ ևս աշխարհին ցույց է տվել, որ հպարտանում է իր հայ լինելով:

Քիմն իր ինստագրամյան էջի  բաժնում ցույց է տվել իր ծննդյան տոնի առթիվ ստացած նվերները, այդ թվում նաև բլուզներ, որոնց վրա գրված է. «Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է»: Հեռուստաաստղն իր 190 մլն հետևորդներին այս գրվածքով բլուզները ցույց տալիս ասել է, որ դա ճիշտ է: