«Դու հպարտ հայուհի ես, իսկ ես՝ հպարտ հայ հայր»․ Քիմի Քարդաշյանին հոլոգրաֆիկ տեսանյութով շնորհավորել է հայրը

«Հոլոգրաֆիա դրախտից». այսպես է Քիմ Քարդաշյանն անվանել ամուսնու՝ Քանյե Ուեսթի անակնկալ տեսանյութն իր 40-ամյակին։ Քանյեն կնոջ հանգուցյալ հոր հոլոգրաֆիկ պատկերով տեսանյութ է պատրաստել, որում Ռոբերտ Քարդաշյանը, շնորհավորում է դստեր տարեդարձը, ասում, որ հպարտանում է նրանով։

«Ինձ համար մեծ նշանակություն ունի, թե ինչպես ես կապված քո արմատներին, ինչպես ես աջակցում Հայաստանին։ Դու հպարտ հայուհի ես, իսկ ես` հպարտ հայ հայր, քանի որ դու կապված ես արմատներիդ հտ»,- ասվում է Քիմի հանգուցյալ հոր խոսքում։ Քիմը տեսանյութին կից նաև նշել է, որ դա իր ողջ կյանքի լավագույն նվերն է: