«Մեծ Հայքի»-ի Նարեկը հոր հետ կամավոր մեկնել է առաջնագիծ

Ռեփեր Նարեկ Պետրոսյանն Ինստագրամի իր էջում զինվորական հագուստով և զենքով լուսանկարներ էր տեղադրել:

Երգչի պրոդյուսերը` Կարլեն Ապինյանը, Tert.am Life-ի հետ զրույցում ասել է, որ Նարեկը մեկնել է առաջնագիծ:

«Նարեկն արդեն հինգ օր է` որպես կամավոր մեկնել է առաջնագիծ իր հոր հետ, ով Արցախյան առաջին պատերազմի մասնակից է: Կամավորական ջոկատ են կազմել և մեկնել: Ճիշտ է, Նարեկը պատերազմի չէր մասնակցել մինչև այս, բայց ժամանակին ծառայել է բանակում: Նարեկը հետ կգա, երբ պատերազմը վերջանա, մարտական ոգին ընտիր է»,- ասել է երգչի պրոդյուսերը: