«Հայերի կողքին լինելու համար պետք չէ հայ լինել, պետք է պարզապես մարդկային լինել». բելգիահայ երգչուհի KeyOh

Ողջ հայության ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է Արցախում ծավալվող պատերազմական իրավիճակի վրա։ Բելգիահայ երգչուհի KeyOh-ը (Կարինե Օհանյան) ևս իր հետևորդներին հորդորել է անտարբեր չմնալ Արցախում տեղի ունեցող ողբերգությանը:

Ինստագրամյան էջի Stories բաժնում արված հրապարակմամբ երգչուհին նշել է՝ հայերի կողքին լինելու համար պետք չէ հայ լինել։ «Դուք պարզապես պետք է մարդկային լինեք։ Խնդրում եմ, կարդացեք նորից»,- գրված է հրապարակված լուսանկարում։

Նշենք, որ օրեր առաջ երգչուհին օտարազգի ընկերների հետ, ի աջակցություն Արցախի ու Հայաստանի, հանդես էր եկել տեսաուղերձով: «Արցախը Հայաստան է»՝ տարբեր լեզուներով ասում էին տարբեր երկրների ներկայացուցիչները: «Արցախը Հայաստան է. միշտ է եղել ու կլինի: Թողեք ապրենք խաղաղության մեջ, քանի որ մենք պատերազմ չենք ուզում»,- հոլովակի մեկնաբանություններում գրել էր նա։