Դերասան Վահագն Գալստյանի լուսանկարներն առաջնագծից

Դերասան Գևորգ Գրիգորյանը հրապարակել է գործընկերոջ՝ դերասան Վահագն Գալստյանի լուսանկարն առաջնագծից և մակագրել` «ախպերս»:

Անձամբ Վահագնն առաջնագծից լուսանկարներ չի հրապարակել, սակայն ընկերները նրա էջում լուսանկարներ են հրապարակել դեռևս հոկտեմբերի առաջին օրերից և հայտնել, որ դերասանը մեկնել է առաջնագիծ՝ որպես կամավոր: