Բիզնեսմեն Բրենդան Ուոլլասի հետ կարճատև սիրավեպից հետո 29-ամյա Էմմա Ուոթսոնը արդեն նոր հարաբերությունների մեջ է։ Օրերս դերասանուհուն նկատել են խաղերի ծրագրավորող և Oculus VR ընկերության համահիմնադրի հետ, ում անունը ճակատագրի հեգնանքով էլի Բրենդոն է։
Պապարացիները զույգին նկատել են իտալական «Սանտա Մոնիկա» ռեստորանից դուրս գալուց։ Էմման և Բրենդոնը փորձել են իրենց վրա ավելորդ ուշադրություն չգրավել․ դերասանուհին ռեստորանից առաջինն է դուրս եկել և արագ մոտեցել է մեքենային, իսկ նրա ընկերը դուրս է եկել նրանից հետո՝ ձեռքին ունենալով սնունդ թղթե տոպրակի մեջ:
Ինսայդերները հաստատել են, որ Էմմայի և Բրենդոնի միջև ոչ շատ վաղուց զգացմունքներ են առաջացել, և հիմա նրանք փորձում են ավելի շատ ժամանակ միասին անցկացնել։
Հայտնի է, որ Էմմայի նոր ընտրյալը 39 տարեկան է և նա զբաղվում է խաղերի ստեղծմամբ տարբեր հարթակներում։ 2012 թ․ նա դարձել է Oculus VR ընկերության համահիմնադիրը, որը պատկանում է Ֆեյսբուքին։ Անցած տարվա վերջին նա լքել է Oculus VR-ը՝ որոշելով առաջ շարժվել։ Հիմա Բրենդոնը համագործակցում է Sketchfab օնլայն հարթակի հետ՝ ստեղծելով 3D և VR կոնտենտներ։