Վեջերս Մայամիից վերադառնալով՝ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները ուղևորվել են նոր ընտանեկան ճանապարհորդության։ Այս անգամ զույգին ընկերակցել են ոչ միայն կրտսեր երեխաները, այլ նաև 20-ամյա Բրուքլինը։
Ընտանիքի ամբողջ կազմով նրանք ուղևորվել են Իտալիա։ Հանգստի համար նրանք ընտրել են Ապուլիա շրջանը, որը հայտնի է իր ավազոտ լողափներով և թափանցիկ լազուրյան ջրերով։
Իրենց ընտանեկան արձակուրդների մասին ընտանիքի անդամները մանրամասն պատմում են իրենց Ինստագրամի էջերում։ Դատելով բազմաթիվ լուսանկարներից՝ նրանց արձակուրդը բավականին հանգիստ է և չափավոր։ Ցերեկվա ժամերին ընտանիքը ժամանակը լողափին է անցկացնում՝ ընդունելով արևային լոգանքներ, զբաղվելով սերֆինգով և լողալով տաք ջրում։
Իսկ արդեն երեկոյան ժամերին նրանք զբոսնում են իտալական փողոցներով և վայելում տեղական խոհանոցի ուտեստները։ Որից հետո էլ ժամանակ առ ժամանակ զբաղվում են հեծանվային սպորտով։