Մոդելները «Victoria’s Secret»-ի լուսանկարիչներին մեղադրել են սեռական ոտնձգության մեջ

«Victoria’s Secret»-ի հարյուրից ավելի մոդելներ դատական հայցով հանդես են եկել բրենդի լուսանկարիչների դեմ՝ մեղադրելով նրանց սեռական ոտնձգության մեջ:
Մոդելները կոչ են արել բրենդին պաշտպանել իրենց այս իրավիճակում:

«Model Alliance» ոչ կոմերցիոն կազմակերպությունը, որը զբաղվում է նորաձևության ոլորտոի մոդելների շահերի պաշտպանությամբ, պահանջում է բրենդին պատասխանատվության ենթարկել սեռական ոտնձգության համար լուսանկարիչներ Թեմուր Էմեկային ու Գրեգ Քադելին:
«Ապրանքանիշը շուկայում առաջատարն է: Այն ունի համաշխարհային ճանաչում և լավ վարկանիշ ու պետք է լավ վերաբերմունք ցուցաբերի ոչ միայն իր հաճախորդների, այլ նաև իր աշխատակիցների նկատմամբ»,- ասել է «Model Alliance» կազմակերպությունը:

Մեկ տարի առաջ «Victoria’s Secret»-ի դեմ դատական հայց ներկայացրին, որովհետև ապրանքանիշը հրաժարվում էր համագործակցել գեր մոդելների հետ:
Իսկ ամիսներ առաջ կրկին դատական հայցով հանդես եկան բրենդի դեմ՝ պահանջելով համագործակցել տրանսսեքսուալ մոդելների հետ:
Հիմա ապրանքանիշը համագործակցում է գեր մոդելների և տրանսսեքսուալ մոդել Վալենտինա Սանպայոյի հետ:
Իսկ թե ինչպես կվարվի «Victoria’s Secret»-ը իր լուսանկարիչների հետ, դեռ պարզ չէ:
Բրենդը հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել այս իրադարձությունները: