Մոսկվայի դրամատիկական թատրոնը կարող է կոչվել Ջիգարխանյանի անունով

Մոսկվայի դրամատիկական թատրոնի աշխատակազմը որոշում է կայացրել թատրոնը վերանվանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անունով։ Թատերախումբը մտադիր է մոտակա ժամանակներում այդ առաջարկով դիմել մայրաքաղաքի իշխանություններին։

Թատրոնին հիմնադրի անունը տալու որոշումը կայացվել է կոլեկտիվի ընդհանուր ժողովի ընթացքում։

«Որոշում է կայացվել Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտին խնդրել թատրոնին տալ հիմնադրի անունը, որ այն կոչվի ոչ թե «Ջիգարխանյանի ղեկավարությամբ», այլ «Մոսկվայի Ջիգարխանյանի անվան թատրոն»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հայտնի է նաև, թե ում թեկնածությունն են արտսիտները ծրագրում ներկայացնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Նրանց կարծիքով՝ այդ պարտականությունները պետք է կատարի դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովը։