«Մենք պատերազմ բառն ատել, խաղաղությունը սիրել սովորեցինք». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրառում է արել արցախյան պատերազմի մասին:

«Եկեք անկեղծ լինենք: Մեր սերունդն էլ չէր հասկանում, թե ի՞նչ է պատերազմը և ի՞նչ դառը հետևանքներ կարող է ունենալ այն: Կարդում էինք ու անգիր արած, առանց էմոցիա, արագ-արագ պատմում ուսուցչուհուն՝ բարձր գնահատականի հետևից ընկած չհասկանալով բառերի գինն ու ցավը:

Ցավալի էր ու անբացատրելի այն պահը, երբ գիտակցեինք, թե ինչեր են տեսել մեր մեծերը: Մեր ծնողների հասակակիցներն էին կռիվ տալիս 1994 թվականին: Հիմա, ցավոք, այդ նույն սերունդն ականատես եղավ իրենց որդիների մղած պայքարին: Մենք պատերազմ բառն ատել, խաղաղությունը սիրել սովորեցինք:

Դարերով կռիվ էինք տալիս ու թանկ գին վճարում ապրելու համար: Չեմ ուզում մեր հետագա սերունդներն էլ ժառանգեն այս դառնագին երևույթը: Ուզում եմ խաղաղ ապրենք ու ապրեն: Ես պարտավոր եմ դաստիարակել արժանի սերունդ: Իմ երեխաները պետք է ճանաչեն իրենց ծնողների ու հայի կյանքը փրկած հերոսներին: Խոնարհվում եմ»,- գրել է նա: