Իր բրենդի համար գովազդային հոլովակում Քիմ Քարդաշյանն անճանաչելի է դարձել:
Երկրպագուները սկսեցին քննարկել, որ գեղեցկուհին դիմել է պլաստիկ կամ կոսմետիկ ինչ-որ միջամտության, սակայն ինքը՝ Քիմը ժխտեց բոլոր վարկածներ:
Հետագայում պարզ դարձավ, որ Քարդաշյանի լուսանկարիչը, պարզապես, չարաշահել է ֆոտոշոփը՝ չափազանց շատ փոխելով աստղի դիմագծերը:
Փոխվել է Քիմի քիթը, նրա աչքերը և դեմքի ձևը:
Քիմի մտերիմների պնդմամբ՝ աստղը նույնպես դժգոհ է մնացել նման արդյունքից:
Սրանում կա նաև դիմահարդարների մեղքը, ովքեր ջանալով նմանեցնել գեղեցկուհուն 90-ականների աստղերից Թոնի Բրեքսթոնին՝ Քիմին դարձրել են անճանաչելի:
Մեկնաբանություններում երկրպագուները նշել են, որ Քիմը կորցրել է իր յուրօրինակությունն ու ավելի շատ նման է աֆրոամերիկուհու:
Հիշեցնենք, որ Քիմն ու իր քույրերը ֆոտոշոփի մեծ սիրահարներ են: Նրանք շատ անգամ հայտնվել են ծիծաղելի իրավիճակներում՝ չարաշահելով ֆոտոշփփը:
Քարդաշյան քույրերը համարվում են շատերի համար գեղեցկության էտալոն, բայց վերջիններս այդքան էլ գոհ չեն իրենց արտաքինից: Քիմը տարիներ առաջ վիրահատել է քիթը, այտոսկրերը, ինչպես նաև կոսմետիկ միջամտությամբ գեղեցկացրել է շուրթերը: Բազմաթիվ վիրահատությունների են դիմել նաև նրա քույրերը: