46-ամյա Քեմերոն Դիասը հազվադեպ է պատմում իր անձնական կյանքի մասին։ «Շատ վատ ուսուցիչ» ֆիլմի աստղը անսպասելիորեն պատմել է իր ամուսնու՝ Բենջի Մեդենի և կինոմատոգրաֆիայից հեռանալու մասին։
Հոլիվուդյան դերասանուհին դադարել է ֆիլմերում երևալ դեռևս հինգ տարի առաջ։ Քեմերոնը ընդգծել է, որ իր կյանքի մեծ մասը նվիրել է հանրությանը և ժամանակն էր ուշադրությունն ընտանիքի վրա կենտրոնացնելու համար։ Հանրահայտ շիկահերին դուր էր գալիս նկարահանվել, բայց հիմա նա ցանկանում է ուրիշ ուղությամբ էլ աշխատել։
Դիասը նշել է, որ հանգիստ է վերաբերվում տարիքին։ Նա վայելում է ամեն օրը և չի ափսոսում անցյալի համար։
Քեմերոնը ջերմ է արտահայտվել իր ընտրյալի՝ «Good Charlotte»-ի բեք վոկալիստ Բենջի Մեդենի մասին։ Դերասանուհին խոստովանել է, որ ընտանեկան կյանքը մեծ ջանքեր է պահանջում, բայց նա հաստատ այդ ամենին արժանի է։
«Իմ ամուսնությունը լավագույն բանն էր, ինչն ինձ հետ պատահել է։ Իմ ամուսինը լավագույնն է։ Նա «մեծ» մարդ է և իմ իդեալական զուգընկերը։ Ես չգիտեմ արդյո՞ք պատրաստ եմ եղել ամուսնության, բայց ես գիտեի, որ Բենջամինը յուրահատուկ է։ Նա ուղղակի լավ մարդ է։ Ես շատ շնորհակալ եմ ճակատագրին նրա համար»,- ասել է Քեմերոնը։