Բրեդ Փիթը տարօրինակ կատակ է արել Ջորջ Քլունիի հետ Իտալիայում նկարահանումների ժամանակ

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին GQ հանդեսին տված հարցազրույցում պատմել է մի զվարճալի դեպքի մասին, որը տեղի է ունեցել «Օուշենի տասներկու ընկերները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է իտալական Կոմոյում, որտեղ արտիստն ապրել է մի քանի տարի: Նրա խոսքով՝ ֆիլմում նկարահանվող Բրեդ Փիթը տեղի բոլոր բնակիչներին ուղարկել, ինչպես նաև ամբողջ քաղաքում տարածել է թռուցիկներ, որով կոչ է արվում «առանձնահատուկ ձևով վերաբերվել Քլունիին:

«Խնդրում եմ՝ Ջորջ Քլունիին դիմեք միայն ֆիլմում նրա հերոսի՝ Դեննի Օուշենի անունով: Եվ ուղիղ մի նայեք նրա աչքերի մեջ»,- ասվում էր թռուցիկներում:

Այն ժամանակ այդ հաղորդագրություններին անդրադարձան տեղական ԶԼՄ-ները:

«Թերթերը գրում էին. «Սատանա. Ջորջ Քլունին սատանա է»:- Ահավոր պատմություն էր, որի համար ես նրանից ավելի ուշ վրեժ լուծեցի»,- հիշում է դերասանը: Ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Օուշենի տասներկու ընկերները» կինոնկարն էկրան է բարձրացել 2004 թվականին: Բացի Բրեդ Փիթից և Ջորջ Քլունիից, ֆիլմում խաղացել են Մեթ Դեյմոնը, Քեթրին Զետա-Ջոնսը, Ջուլյա Ռոբերթսը, Վենսան Կասելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: