Սիրելի Մոնթե, քո փառավոր տարեդարձին մենք անփառունակ կերպով հանձնեցինք քո ազատագրած Արցախը․ Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Արցախից՝ դրան կից գրառման մեջ անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվան ու Քարվաճառը թշնամուն հանձնելուն։

«Սիրելի Մոնթե, քո փառավոր տարեդարձին մենք անփառունակ կերպով հանձնեցինք քո ազատագրած Միջնաբերդն ու քո Արցախը…
Քո փառավոր տարեդարձին երդվում եմ այլևս երբեք չշահարկել քո անունը, ոչ մի պարագայում, ու այլևս ծաղիկ չդնել քո շիրիմին մինչ այն օրը, երբ կկարողանամ իմ ուժի սահմաններում 1 գրամ ներդրում ունենալ Հայրենիք վերադարձնելու, կամ այսուհետ հայրենիք ունենալու գործում»,- գրել է դերասանուհին: