Մոդել Կոկո Ռոշան երրորդ անգամ մայր է դարձել (լուսանկարներ)

32-ամյա կանադացի սուպերմոդել Կոկո Ռոշան և նրա ամուսինը ՝ լուսանկարիչ Ջեյմս Քոնրան, երրորդ անգամ ծնողներ են դարձան: Զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Այլի: Լավ լուրը ամուսինները հայտնել են իրենց Ինստագրամում ընդամենը մի քանի ժամ առաջ: Սկզբում նորածին երեխայի հետ առաջին լուսանկարը հրապարակել է Կոկոն, և դրան կից մեկնաբանության մեջ կիսվել իր հույզերով:

«Ես ու ամուսինս երախտապարտ ենք, որ ծննդաբերությունը անվտանգ է անցել: Այլին վերջապես մեզ հետ է: Բոլորիս համար դա սեր էր առաջին հայացքից: Հիմա մենք պատրաստ ենք փակվել մեր տան «բունկերում», սեղմվել մեկս մյուսին և այդպես անցկացնել ձմեռը»,- գրել է Կոկոն։

Երջանիկ հայրիկ Ջեյմս Քոնրանը նույնպես լուսանկար է հրապարակել փոքրիկի հետ, և դրան կից արված մեկնաբանության մեջ խոստովանել, որ շատ հպարտ է իր կնոջով և որ մինչև իր կյանքի վերջ երախտապարտ կլինի նրան իրենց ժառանգների համար: