«Ժամանակն է հետամուտ լինել այն պատերազմական հանցագործություններին, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից». Սերժ Թանկյան

«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին հետևում է Արցախի ու Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Երաժիշտն այս անգամ անդրադարձել է Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործություններին։

Թանկյանն ինստագրամյան էջում վերահրապարակել է «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառումն այն մասին, որ ռազմական հանցագործությունների ապացույցները լավ փաստագրված են, դրանք հեշտ է գտնել, և ներկայումս կան Ադրբեջանի կողմից հայ զինվորների  հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բազմաթիվ տեսագրություններ։ «Օտարերկրյա օգնության դադարեցումը և նման սատանայական վարքագիծ ունեցող երկրների դեմ պատժամիջոցների սահմանումը անհրաժեշտ առաջին քայլն է»,- նշել է Իսրայելյանը։

Անդրադառնալով գրառմանը՝ Թանկյանը նշել է. «Ժամանակն է հետամուտ լինել արդարության պատերազմական հանցագործությունների համար, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից»։