Դևիդ Լինչը «Netflix»-ի համար սերիալ է նկարահանում

Ռեժիսոր Դեւիդ Լինչը նոր սերիալի ստեղծման համար կաշխատի ամերիկյան «Netflix» ընկերության հետ։
Այս մասին հայտնում է What’s on Netflix պորտալը։
Մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ Լինչի նախագիծը կրում է «Գլիցինիա» («Wisteria») աշխատանքային անվանումը։ Այս բառը նշանակում է մանուշակագույն ծաղկող բույս։
Հրապարակման մեջ նաեւ նշվում է, սերիալի արտադրությունը պետք է սկսվի 2021 թվականի մայիսին, այն կնկարահանվի Calver ստուդիայում։
Լինչը սերիալի սցենարիստն է ու ռեժիսորը, իսկ Սաբրինա Ս. Սազերլենդը՝ պրոդյուսերը։