«5sta Family» խմբի նախկին մասնակից Յուլիանա Կարաուլովան ռուսական շոու-բիզնեսի համարձակ ու գրավիչ աստղերից է:
Հմայիչ երգչուհին հաճախ է կիսվում իր կիսամերկ ու սեքսուալ լուսանկարներով:
Երկրպագուները, սակայն, քննադատել են գեղեցկուհուն այդ քայլի համար՝ մեկնաբանություններում գրելով, որ հարկավոր չէ մերկանալ ինստագրամյան էջի հետևորդների քանակն ավելացնելու համար:
Կարաուլով անպատասխան չի թողել այդ մեկնաբանությունը:
«Ես երբեք չեմ մերկացել ուշադրույթուն գրավելու համար: Առհասարակ ես հազվադեպ եմ կիսվում համարձակ լուսնկարներով: Եթե սա ձեզ համար մերկ է, ապա վախենում եմ պատկերացնել՝ ինչպես եք դուք անցկացնում ձեր հանգիստը լողափում կամ լողավազանում:
Իսկ իմ սիրելի երկրպագուներին մաղթում եմ լավ անցկացնել ամռան վերջին օրերը: Խենթությունների համար քիչ ժամանակ է մնացել»,- ասել է Յուլիանա Կարաուլովան: