Եթե ձեզ ձանձրացրել է ամռանը մշտապես ջինսերով ու հասարակ վերնաշապիկներով լինելը, ապա դուք կոգեշնչվեք նոր կերպարներ ստանալու համար՝ հետևելով հայտնիների օրինակին։
Ինչպես իննսունականներին․ ջինսե կոճակներով սարաֆանը հիանալի կլինի ուսերը բաց վերնաշապիկի հետ։
Ռոմանտիկա այսօր․ չկարված փողքերով լայն ջինսը գեղեցիկ կնայվի խորանարդե բացվածքով վերնաշապիկի հետ, որը կունենա հավաքված կարճ թևքեր։
Քո ճղճղված ջինսերը․ այս ջինսերի հետ, որոնք կունենան բաց երանգ, պետք է հագնել ավելի վառ գույների վերնաշապիկ, հետը կրելով ոճային աքսեսուրաներ, ինչպես նաև ամառային բարձրակրունկներ՝ պայուսակ-արկղիկի հետ։
Ջինսե դասականություն․ ավանդական ջինսերի հետ կարելի է հագնել դասական պիջակ՝ ոսկեգույն կոճակներով և սպիտակ վերնաշապիկ՝ թեթև կարվածքներով։
Վերին շերտ․ ջինսե վերնաշապիկը լավ միջոց է ուզածը ստանալու համար, եթե այն կապենք կոնքերին՝ հասարակ, բարակ զգեստի վրայից։
Ի հակադրություն․ լայն կոմբինիզոնը կարելի է փորձել վառ կանացի ամառային բարձրակրունկ կոշիկների հետ։