«Մեծ քաղաքականությունը Աստծո պատիժն է երկրին». Նունե Եսայան

Երգչուհի, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը գրառում է կատարել իր միկրոբլոգում՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին։

Երգչուհին ինստագրամյան էջում տեղադրել է իր կատարման տեսագրությունն ու գրել. «Մեծ քաղաքականությունը Աստծո պատիժն է երկրին։

Նա մեզ խոշորացույցի տակ ցույց է տալիս մարդու անսահման ագահությունն ու չարությունը; Դարավոր Կորստի ցավը քարացրել է մեզ եւ չենք կարողանում սթափվել։ Աղոթենք։ Մենք առաջին քրիստոնիա Ազգն ենք ու մեր աղոթքը առաջինն է հասնում Աստծուն։ Իսկ մենք այդքան էլ քիչ չենք ու մեզ ՀԱՅ են ասում։ Խաղաղություն աշխարհին»։