Երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո հայտարարվել է 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացել է կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը:
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, կինոնկարը նկարահանվել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)։