«Նկարն անցյալ կյանքից է». Մանե Գրիգորյան

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն անդրադարձել է վերջին շրջանում հաճախ խոսվող արտագաղթի թեմային: Ֆեյսբուքյան իր էջում հաղորդավարուհին լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Բոլորը խոսում են արտագաղթից: Տխուր ա ու շատ, բայց մեր վիրավոր երկրին մենք այստեղ ենք պետք: Բուժենք վերքերը, ոտքի կանգնեցնենք, սովորեցնենք նորից քայլել, ժպտալ, զարգանալ ու պայքարել:
Հողը ծնող է, զավակ ու ընկեր ու չի կարելի թողնել հիվանդ հարազատին մենակ ու հեռանալ:
Մենք հայ եղել ենք, հայ կմնանք եւ արյունը մեր հայկական երբեք ջուր չի դառնա:
Հ.Գ. Նկարն անցյալ կյանքից է»: