«Անվերջ գոռում ու խաղում են, անսպառ էներգիա ունեն, ինձ էլ մի լավ տանջեցին». Թելման Խաչատրյանը հանդիպել է Շուշիից հայտնի եռյակին

Դերասան Թելման Խաչատրյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել Շուշիի երեք եղբայրների հետ և գրառում արել:

«Շուշիի հայտնի եռյակը միավորվեց։ Շատ ուրախ են, անվերջ գոռում ու խաղում են, անսպառ էներգիա ունեն, ինձ էլ մի լավ տանջեցին: Մի խոսքով՝ լավ օր էր»,- գրել է դերասանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թելմանն այցելել էր եղբայրներից Արսենին, ով ցանկացել էր տեսնել դերասանին: «Հանդիպեցինք, մի քիչ խաղացինք, նկարվեցինք ու ամենակարևորը՝ ասաց, որ հաղթելու ենք»,- գրել էր դերասանը: Հավելենք, որ այն ժամանակ եղբայրներից մյուս երկուսը Հայաստանում էին, բայց Երևանում չէին: