«Մեր ընտանիքում արտագաղթելու մասին խոսակցություն նույնիսկ չի եղել, նման բան մտքովս չի անցել». Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, դերասանուհի և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը գրառում է կատարել այս օրերին ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ իրենց ընտանիքում նույնիսկ խոսակցություն չի եղել երկրից արտագաղթելու մասին։

Ինստագրամյան էջում որդու՝ Ալեքի հետ արված լուսանկարներին կից Լուսինե Թովմասյանը թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Բոլորը խոսում են արտագաղթելու մասին: Շատ շատերն են մտածում այդ մասին, Իրականում մեր ընտանիքում նման խոսակցություն նույնիսկ չի եղել: Նման բան մտքովս չի անցել, որքան էլ շատ լավ գիտակցում ենք հետպատերազմյա դժվարությունները: