Թինա Կանդելակին` Սպիտակի երկրաշարժի մասին

«Match TV»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին իր Telegram-ալիքում հրապարակում է արել Սպիտակի երկրաշարժի մասին՝ այդ սարսափելի իրադարձության 32-րդ տարելիցի օրը։
Լրագրողը հրապարակել է Telegram-ի «Պուլ N 6» հեռուստաալիքի հաղորդագրությունը։

«Ցնցումների հզորությունը 12 բալանոց սանդղակով հասել է 10 միավորի։ Ընդամենը 30 վայրկյանում ոչնչացվեց Սպիտակ քաղաքը, զոհվեց 25 հազար մարդ, 500 հազարն ամբողջ Հայաստանում մնաց անօթևան»․  1988թ․-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում երկրաշարժ տեղի ունեցավ։ Հանրապետությանը օգնել է ողջ Խորհրդային Միությունը, հսկայական երկրի միասնության վերջին դեպքը», – ասվում է հրապարակման մեջ։