«Դադիվանքը չէ, Քրիստոսին մեր մեջ կորցրինք, հավատքն է ռմբակոծված, Ղազանչեցոցը` չէ». Ավետ Բարսեղյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով հավատին, ոչ թե Դադիվանքը, այլ հենց հավատքը կորցնելուն:

«Պարանոցիս խաչը կորցրի, գողացան կամ խլեցին: Ցավալի է, բայց մի՞թե դրանից հետո դադարում եմ հավատալ ու քրիստոնյա լինել:

Դադիվանքը չէ` Քրիստոսին մեր մեջ կորցրինք:

Հավատքն է ռմբակոծված, Ղազանչեցոցը չէ:

Վերջին նահատակի հետ Եռաբլուրում կթաղենք հույսը:

Դեռ կենդանի մի քիչ սեր է մնացել` նիհարած, հյուծված: Սաղ մնացածներովս կհոշոտենք երևի…

Անհայր ու անհայրենիք` վերջին ճիգերովս ևս մի փորձ.

-Հայր մեր, որ Յերկինս ես….»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավետը գրառում էր արել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի մասին` ընդգծելով, որ հերոսի վրա դավաճանի պիտակ կախողը, ուշ, թե շուտ, սեփական ճակատին է դաջում այն: