Արմենչիկը որդու հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով 9-ամյակի առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահագներում բնակվող երգիչ Արմենչիկը, ով Արցախի պատերազմի օրերին ակտիվ մասնակցում էր ԱՄՆ-ում հայերի կազմակերպած ցույցերին, Ինստագրամի իր էջում որդու՝ Միքայելի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրան ծննդյան առթիվ։

Երգիչը լուսանկարին կից գրել է. «Շնորհավոր ծնունդդ, Միքայել։ Արդեն 9 տարեկան»։

Նշենք, որ պատերազմական շրջանից ի վեր երգիչը ժամանցային հրապարակումներ չէր անում, օրեր առաջ միայն հոր տարեդարձն էր շնորհավորել: Այս ընթացքում նա ԱՄՆ-ում մասնակցել է համահայկական հիմնադրամի համար գումար նվիրաբերելու ակցիային, Հոլիվուդում կազմակերպված ցույցերին: