Օլգա Սերյաբկինայի նոր կերպարը հիասթափեցրել է բոլորին

Դադարեցնելով Մաքսիմ Ֆադեևի հետ համագործակցությունը՝ երգչուհի Օլգա Սերյաբկինան սկսեց հանդես գալ «Մոլի» մականվամբ և իր նոր կատարումներով ու սեքսուալ կերպարներով ձեռք բերեց հազարավոր երկրպագուներ:
Գեղեցկուհին միշտ հիացնում էր իր երկրպագուներին համարձակ ու սեքսուալ կերպարներով: Օլգային անգամ քննադատում էին չափից ավելի շատ մերկանալու մեջ:

Շշուկներ էին պտտվում, որ Օլգա Սերյաբկինան բիսեքսուալ է և սիրային հարաբերություններ է ունեցել Մաքսիմ Ֆադեևի և իր գործընկերուհու՝ Ելենա Տեմնիկովայի հետ: Սակայն այս բամբասանքները կեղծ էին:
Ֆադեևը, ով արդեն 30 տարի է, ինչ ամուսնացած է, հավատացրեց, որ ոչ մի սիրավեպ չի ունեցել Օլգայի հետ և միշտ հավատարիմ է եղել իր կնոջը:
Իսկ Տեմնիկովան ժխտեց իր և Օլգայի սիրավեպի մասին բամբասանքը՝ ասելով, որ ինքը նախընտրում է միայն տղամարդկանց:

Օրեր առաջ Օլգա Սերյաբկինան կիսվել է նոր լուսանկարով, որտեղ նա դարձել է անճանաչելի: Սերյաբկինայի նոր կերպարն արժանացել է ինստագրամյան հետևորդների դժգոհությանն ու քննադատություններին:
Իսկ ձեզ երգչուհու ո՞ր կերպարն է դուր գալիս: