Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը զայրացրել են թագուհուն

Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն այս տարի ամառային հանգիստն անցկացրել են Մյուստիկ կղզում: Ամուսիններն իրենց երեք փոքրիկների հետ ունեցել են հեքիաթային հանգիստ, սակայն դա թանկ է արժեցել թագավորական ընտանիքի համար. Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը երկու շաբաթվա ընթացքում ծախսել են 30 հազար դոլար՝ զայրացնելով թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:

Ինքը՝ թագուհին, հանգստանում է Շոտլանդիայում, որտեղ լավ ժամանակ է անցկացնում բնության գրկում իր մտերիմ ու հարազատ ընկերների հետ:
Լրագրողների հետ զրույցում թագուհու մտերիմներն անգամ կիսվել են, որ ընկերական հավաքույթներից հետո թագուհին միշտ ինքնուրույն է լվանում սպասքը:
Եղիսաբեթ Երկրորդը հորդորել է Միդլթոնին չվատնել այդքան գումար և մյուս տարի, անպատճառ, անցկացնել ամառային արձակուրդն իր հետ՝ Շոտլանդիայում: