Քարդաշյանների ընտանիքը կվերադառնա հեռուստատեսություն․ նոր շոու

Քարդաշյանների ընտանիքը պատրաստվում է վերադառնալ հեռուստատեսություն, չնայած՝ իրենց կյանքի մասին պատմող ռեալիթի շոուի դադարեցման մասին հայտարարությանը։
Այս մասին գրում է Reuters-ը:
Hulu սթրմինգային ծառայությունը հայտարարել է Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանների, նրանց մոր՝ Քրիս Ջենների և մյուս երկու քույրերի՝ Քայլի և Քենդալ Ջենների հետ պայմանագիր կնքելու մասին: Գործարքի համաձայն, նրանց ստեղծած հաղորդումը կհեռարձակվի ԱՄՆ-ում և այլ երկրներում:

Նոր հաղորդման թողարկումը սպասվում է 2021 թվականի վերջին։
Ծառայությունը հաղորդման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։
Սեպտեմբերին հայտնի դարձավ 14 տարի տեւած եւ 20 եթերաշրջան ունեցած «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի փակման մասին։ Վերջին սեզոնը, ինչպես նաեւ Hulu-ի նոր նախագիծը, կթողարկվեն 2021 թվականին: