Եվրոպական կինոակադեմիան ներկայացրել է Տարվա լավագույն ֆիլմը

Դանիացի ռեժիսոր Թոմաս Վինթերբերգի «Եվս մեկ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը բաժին է հասել Մադս Միկելսենին, ստացել է Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակը ՝ որպես տարվա «Լավագույն ֆիլմ»:
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը գործում է 1988 թվականից: Հաղթողին է հանձնվում «Ֆելիքս» բրոնզե արձանիկը։
«Եվս մեկ» ֆիլմի շնորհիվ Միկելսենն արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին, իսկ Վինթերբերգը` «Լավագույն ռեժիսոր» մրցանակին: Լավագույն սցենարի համար մրցանակը Վինթերբերգը կիսել է ֆիլմի համահեղինակ Թոբիաս Լինդհոլմի հետ:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Պաուլա Բիրը` ի շնորհիվ «Ունդինա» ֆիլմում կերտած իր դերի համար, Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել ռումինական «Կոլեկտիվը»:

«Ես ուզում եմ ասել, որ Եվրոպական կինոակադեմիան յուրահատուկ բան է ։ Իմ ֆիլմերից ոչ մեկը չէր ստեղծվի առանց իմ երկրի և ընդհանրապես Եվրոպական կինոակադեմիայի աջակցության։ Իմ առաջին ֆիլմը երեխաների նկատմամբ բռնության մասին էր, երկրորդը` նույնի մասին, իսկ հիմա մենք ֆիլմ ենք նկարահանել չորս հետերոսեքսուալ սպիտակ տղամարդկանց մասին, որոնք սովորեցնում են տղաներին խմել: Սա հնարավոր չէր լինի անել, եթե ես գտնվեի այս մայրցամաքի սահմաններից դուրս», – հայտարարել է Վինթերբերգը։

Վինթերբերգի դուստրը մահացել է 19 տարեկան հասակում ։ «Եվս մեկ» – ը պետք է դառնար աղջկա դերասանական դեբյուտը, ֆիլմը նկարահանվել է նրա դպրոցում ՝ նրա ընկերների մասնակցությամբ։
Այս տրագիկոմեդիան չորս ուսուցիչների պատմություն է, որոնք որոշել են ստուգել այն տեսությունը, որ մարդու արյան մեջ ծնված օրվանից ալկոհոլի անբավարարվածություն կա:
«Եթե Չերչիլը հաղթեց Երկրորդ համաշխարհային պատերազմը ալկոհոլի ազդեցության տակ, ով գիտի` մի քանի կաթիլները ինչ կարող են անել իրենց և աշակերտների հետ: Ուսուցիչների փոքր նախագիծը վերածվում է իսկական ակադեմիական հետազոտության»,-ասվում է ֆիլմի նկարագրության մեջ կինոակադեմիայի կայքում։