«Մուտքերին հոգուս գրված է` այլևս չի ապրում, այստեղ չէ. սպասում եմ վերադարձին՝ ինքս իմ». Ավետ Բարսեղյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը, ով վերջին շրջանում Ինստագրամի իր էջում հաճախ է հրապարակում իր ստեղծագործությունները, գրառում է արել՝ ներկայացնելով իր ապրումները:

«Սիրտս համ չունի ․․․

Ինքնակամ հրկիզում երազանքի ․․․

Դիզում եմ տանջանքիս ոսկին, որ ցավ գնեմ կրկին ու կարգին լացեմ վերջապես: Բացեմ անցյալ տարի տիկին «Հույսի» նվիրած փաթեթը ու մինչև Ամանոր քավոր դառնամ սեփական ականապատված մտքերիս: Մուտքերին հոգուս գրված է`այլևս չի ապրում, այստեղ չէ:

Սպասում եմ վերադարձին՝ ինքս իմ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավետը գրառում էր արել՝ նշելով, որ դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն: