Իլյա Ավերբուխն ու Ելիզավետա Արզամասովան ամուսնացել են (տեսանյութ)

Դերասանուհի Ելիզավետա Արզամասովան և օլիմպիական խաղերի մեդալակիր Իլյա Ավերբուխն ամուսնացել են: Հարսանեկան արարողությունից տեսանյութ իր Ինստագրամի էջում տեղադրել է հենց հարսնացուն, այն հրապարակվել է դեկտեմբերի 20-ի երեկոյան:

Հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես է Արզամասովան արարողության ընթացքում երջանկությունից լաց լինում, հարսնացուն նաև հաճախ ծիծաղում է: