«Կյանքդ չխնայեցիր հայրենիքիդ և ընկերոջդ համար»․ Մարիամ Ալեքսանյանի գրառումը՝ պատերազմում զոհված Հայկի տարեդարձին (տեսանյութ)

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից շնորհավորել է հերոս Հայկի՝ Ռիժիկի ծննդյան օրը։

«Այսօր մեր հերոսի ծննդյան օրն է: Ռիժիկս շնորհավոր ծնունդդ, ՀԵՐՈՍ ՏՂԱ, ՀԶՈՐ ՏՂԱ։
Խոնարհվում եմ քո առաջ հրաշք տղա: Կյանքդ չխնայեցիր հայրենիքիդ և ընկերոջդ համար: Լուսավոր ջան։
Վստահ եմ դու հիմա երկնային,լուսավոր ու ամենադրախտային վայրում ես :
Ու այս անգույն աշխարհում քո ծննդյան օրը դարձավ լուսավոր օր:
Շնորհակալ եմ Քեզ»,- գրել է դերասանուհին։