Արիանա Գրանդեն հայտարարել է նշանադրության մասին

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն հայտարարել է նշանադրության մասին։ Նա հրապարակում է կատարել Ինստագրամում։

Սոցցանցերում երգչուհին համատեղ լուսանկարների շարք է հրապարակել իր սիրեցյալի՝ Aaron Kirman Group ընկերության անշարժ գույքի գործակալ Դալթոն Գոմեսի հետ, որը զբաղվում է պրեմիում դասի տների վաճառքով:

Հրապարակված լուսանկարներում երևում է նաև նշանադրության մատանին։

«Ընդմիշտ և ավելի երկար»,- լուսանկարները մեկնաբանել է Գրանդեն։

Երգչուհու երկրպագուները, ինչպես նաև նրա գործընկերները մեկնաբանություններում շնորհավորել են զույգին նշանադրության կապակցությամբ և երջանկություն են մաղթել նրանց: