«Սա է այսօրվա կառավարությունը, որը «հարգում» է հերոսներին ու «պատվում»՝ ձերբակալելով. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է երեկ անհնազանդության ակցիա իրականացնելիս գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին բերման ենթարկելուն։

«Սա է այսօրվա կառավարությունը, որը «հարգում» է հերոսներին ու «պատվում»՝ ձերբակալելով, որովհետեւ հանուն հայրենիքի պաշտպանության կռվել են, չեն պարտվել ու հիմա էլ չեն լռում»,- ինստագրամյան էջի Stories բաժնում գրել է դերասանուհին։