Կրիշտիանու Ռոնալդուն տոնում է Սուրբ Ծնունդը (լուսանկար)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ 35-ամյա ֆուտբոլիստն իր ընտանիքի հետ տոնում է Սուրբ Ծնունդը:

Լուսանկարում Ռոնալդուն սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի և չորս երեխաների՝ Ռոնալդո կրտսերի, Էվա Մարիայի, Մատեոյի և Ալանա Մարտինայի հետ է։

«Մաղթում ենք ձեզ ուրախ Սուրբ Ծնունդ. մեծ սեր, առողջություն և երջանկություն»,- լուսանկարին կից գրել է Ռոնալդուն: