«5 տարեկան է, բայց առաջինը մտածում է քրոջ մասին, հետո՝ իր»․ Թելման Խաչատրյանը՝ Շուշիի հայտնի եռյակից Արսենի մասին

Դերասան Թելման Խաչատրյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Շուշիի հայտնի եռյակից Արսենի հետ և գրառում արել:

«Շուշիից եկած Արսենի ու Նունեի հետ երեկ 2 ժամ խաղացել ենք, ու ասեմ, որ Արսենը շատ հաջողակ է՝ 500 կտրոն շահեց: Խաղերի կենտրոնում երեկվա հերոսն ինքն էր՝ մի պտույտով հաղթեց, հետո միավորներով քրոջ համար նվեր ընտրեց: 5 տարեկան է, բայց առաջինը մտածում է Նունեի մասին, հետո՝ իր: Ամեն անգամ նոր բաներ են լինում իրենց հետ ու ուզում եմ՝ դուք էլ տեսնեք ու իմանաք»,- գրել է Թելմանը:

Հիշեցնենք, որ դերասանն ավելի վաղ ևս երկու հրապարակում էր արել Արսենի ու նրա երկու եղբայրների մասին:

Նա նշել էր, որ երեխաներն անսպառ էներգիա ունեն, խաղացել են, իրեն էլ մի լավ տանջել են: