Լիլուն հրապարակել է դստեր առաջին լուսանկարը

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլիթ Ղուկասյանը նոյեմբերի 11-ից վայելում է երկրորդ անգամ մայր դառնալու բերկրանքը: Նրա և Արկադի Վարդանյանի դուստրը մեկուկես ամսական է:

Փոքրիկի առաջին լուսանկարը հրապարակելու համար Լիլուն ընտրել է դեկտեմբերի 25-ը, երբ Միացյալ Նահանգներում տոնում են Սուրբ ծնունդը:

«Բարև ձեզ: Ես Մարիան եմ: Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- Ինստագրամի իր էջում գրել է երգչուհին: