Մաքսիմ Վիտորգանը Քսենիա Սոբչակի հետ ամուսնալուծությունից հետո երկար չեր բացահայտում, թե ում հետ է սիրավեպի մեջ:
Դերասանը կարծում էր, որ իրենց փոքրիկ որդին չպետք է տուժի ծնողների վատ հարաբերությունների պատճառով և ջանում էր Քսենիայի հետ պահպանել ընկերական ու ջերմ շփումը:
Սակայն երբ օրեր առաջ Քսենիան հայտարարեց իր ամուսնության մասին, Վիտորգանը նույնպես որոշեց բացահայտել իր նոր ընտրյալին՝ Նինո Նինիձեին:
Սոբչակի ընկերները կարծում են, որ զույգի ամուսնալուծության պատճառը հենց այս աղջիկն էր, սակայն Վիտորգանն ու Սոբչակը հրաժարվում են որևէ կերպ մեկնաբանել իրենց բաժանումը:
Իսկ հիմա 27-ամյա Նինո Նինիձեն և 46-ամյա Մաքսիմ Վիտորգանը վայելում են իրենց ամառային հանգիստը Հունաստանում:
Գեղեցկուհին համարձակ լողազգեստով ներկայացրել է երկրպագուներին իր սլացիկ ու սեքսուալ կազմվածքը:
Լրագրողների հետ վերջին զրույցներում Նինիձեն նշել է, որ իր և Մաքսիմի հարաբերություններն իդեալական են և հավատացրել է, որ այդպես կլինի միշտ: