Քարդաշյան քույրերը՝ մանուկ հասակում․ Քիմը Քարդաշյանը հրապարակել է արխիվային լուսանկարներ

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթն ընտանեկան արխիվային լուսանկարներ է հրապարակել՝ նվիրված Սուրբ Ծնննդյան տոնակատարությանը: Լուսանկարները հայտնվել են Քիմ Քարդաշյանի Instagram-ի Stories բաժնում։
Սուրբծննդյան բացիկներն ընտանիքն ավանդաբար թողարկում է ամեն տարի: Որոշ կադրերում Քարդաշյան քույրերը՝ Քորթնին, Քիմը եւ Քլոեն, պատկերված են մանկական տարիքում։
Բիզնեսվումենի խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընտանիքն առաջին անգամ որոշել է նոր բացիկի համար չնկարահանվել: «Քանի որ մենք չենք անելու նոր  լուսանկարներ, ձեզ հետ կկիսվեմ արխիվային կադրերով», – եզրափակել է նա: